2001 թվականի հունվարի 13-ին, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում էր ծնվել Սարմենը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան, այնուհետև՝ զորակոչվել բանակ։
Պատերազմի առաջին օրվանից Սարմենն առաջնագծում էր։ Սահմանի տարբեր հատվածներում կռվելուց հետո, նրան տեղափոխում են 3-րդ գիծ, բայց լսելով առաջին գծում զոհված ընկերոջ մասին, շտապում է այնտեղ։
Հոկտեմբերի 14-ին, Հադրութում, ընկերոջ դին կրակի գոտուց դուրս հանելու ժամանակ, հենց ընկերոջ կողքին զոհվում է Սարմենը...
Հիշում եմ, երբ հունվարին Tert.am-ն այցելել էր Խնապատ գյուղի դպրոց ու ռեպորտաժ պատրաստել, դպրոցական մի փոքրիկ աղջնակ, զոհված եղբորը նվիրված ակրոստիքոսն արտասանելիս չկարողացավ զսպել արցունքներն ու երկար ժամանակ լաց էր լինում։ Այսօր իմացա, որ հենց Սարմեն Գասպարյանն էր փոքրիկ Իլոնայի եղբայրը...
Սարմենի հոգին հավերժ մնաց Հադրութի լեռներում։ Նա ընդամենը 19 տարեկան էր։
Tert.am-ի ռեպորտաժը՝
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել