Hraparak.am-ը գրում է.

Մինչ հանրությունը հերթական սպասման մեջ է, թե ինչ է անելու նախագահ Արմեն Սարգսյանը ԳՇ պետի միջնորդության հետ, Արմեն Սարգսյանը ինչ-որ անհասկանալի հանդիպումների մեջ է իր տանը: Մենք տեղեկացանք, որ առավոտից նախագահը իր տանը`ոչ Բաղրամյան 26-ում, հանդիպումներ է անցկացնում տարբեր թեմաներով, մասնավորապես, քիչ առաջ հանդիպել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ:

Թե ինչ են քննարկել, հավանաբար, նախագահականից հաղորդագրություն կտարածեն: Իսկ թե ինչով է հրատապ հենց ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումը, երբ երկիրը խառը վիճակում է, քաղաքական դաշտն էլ սպասում է Արմեն Սարգսյանի վճռական քայլին, դա թերևս ինքը` նախագահը մեկնաբանի:

Ինչ վերաբերում է Զինվորական ծառայության մասին օրենքը ՍԴ ուղարկելուն, որ քննվի դրա` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, ապա այդ մասով դեռևս նորություն չկա, սպասում են` նախագահն ավարտի իր հույժ կարևոր հանդիպումները և զբաղվի իր բուն պարտականություններով` թղթեր ստորագրելով կամ դրանք ՍԴ ուղարկելով:

Ի դեպ, իրավաբանների մի մասի կարծիքով` նախագահը օրենքը ՍԴ ուղարկելու համար ունի ընդամենը մինչև այսօր աշխատանքային օրվա վերջ:

Նախագահականից, ամեն դեպքում, նշում են, որ եթե նորություն լինի՝ կտեղեկացնեն, սակայն, մեր տեղեկություններով, այսօր կամ վաղը նախագահը դիմելու է ՍԴ՝ օրենքների մասով, վիճարկելով այն դրույթների սահմանադրականությունը, որոնց հղում է արվում Օնիկ Գասպարյանի ազատման առաջարկության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել