Hraparak.am-ը գրում է.

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիճակի վատթարացման պատճառով:

Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հոսպիտալում է, այնտեղ է տեղափոխվել դեռեւս մարտի 7-ին: Փաստաբանը 5 րոպեանոց ընդմիջում խնդրեց՝ պարզելու համար, թե երբ են նախատեսում նրան դուրս գրել: Սեյրան Օհանյանի հետ խոսելով՝ փաստաբանը դատարանին հայտնեց, որ տվյալներ չկան։

Դատարան ներկայացվեցին նաեւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի վիճակի վատթարացմանը եւ անցյալ նիստին բացակայելուն վերաբերող բժշկական փաստաթղթերը:

Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 16-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել