Armeniasputnik.am-ը գրում է.

Պատգամավորն իր գործընկերոջ հետ միասին ռեստորանում է եղել պարետային ժամին։

Ադրբեջանցի պատգամավոր Սավալան Միրզոևը սկանդալ է սարքել Վրաստանի ռեստորաններից մեկում։

Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջան Telegram ալիքը, պատգամավորը զայրացել էր գողության պատճառով։ Հայտնում են, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավորից գողացել են դրամապանակն ու բջջային հեռախոսը։

Հաստատությունում աղմուկ բարձրացնելուց հետո պատգամավորը ոստիկանութուն է կանչել։ Ընթանում է քննություն։

Հետաքրքրական է, որ վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ Միրզոևն ու նրա գործընկեր Զաուր Դարգյալին ռեստորանում են գտնվել պարետային ժամին։

Նրանց դրա համար չեն պատժել, չնայած կարանտինը խախտողներին պետք է տուգանեն 3000 լարիով (մոտ 950 ԱՄՆ դոլար)։

Նշենք, որ անցած ընտրություններից հետո Վրաստանի խորհրդարանում կա երեք ադրբեջանցի պատգամավոր` Զաուր Դարգյալին, Սավալան Միրզոևը և Աբդուլլա Իսմայիլովը։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել