Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-ՊԵտրոսյանը հայտարարություն է տարածել ԳՇ-ի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության առնչությամբ...
Պարոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ լիովին հասկանալի է բանակի դիրքորոշումը՝ միջամտելու քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը վարչապետի անզգույշ փորձն է՝ նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու և միևնույն ժամանակ քննադատել է այն ուժերին, ովքեր կոչ են անում բանակին ռազմական հեղաշրջում անել...
Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նշել է, որ ռազմական հեղաշրջումները և՛ կարող են հաջություն ունենալ, օրինակ բերելով Հարավային Կորեան և Եգիպտոսը, ինչպես նաև աղետալի հետևանքներ ունենալ, ինչպես դա եղավ Աֆղանստանում, Լիբիայում, Սոմալիում, Եմենում, Իրաքում, Սիրիաում, Լիբանանում և այլն...
ՀՀ առաջին նախագահը բացահայտ մանիպուլյացիաների է դիմում և ենթադրաբար հույսը դրել է հասարակության այն շերտերի վրա, որոնք շատ վատ գիտեն պատմություն և չեն պատկերացնում, թե նույն Աֆղանստանում, Լիբիայում, Սոմալիում, Եմենում, Իրաքում, Սիրիաում, Լիբանանում ինչ պատճառով են ռազմական հեղաշրջումներն ավարտվել աղետալի...
Պարոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի, որ բազմազգ և "բազմակրոն" Աֆղանստանում, Լիբիայում, Սոմալիում, Եմենում, Իրաքում, Սիրիայում, Լիբանանում տեղի են ունեցել ոչ թե դասական ռազմական հեղաշրջումներ, երբ իշխանությունն ինչ-որ ժամանակով անցնում էր զինվորականների ձեռքը, այլ "ռազմական" հեղաշրջումներ, որոնց արդյունքում վերը նշված երկրներում ինչ-որ էթնիկ կամ կրոնական միավորում իր ձեռք էր վերցնում երկրում ողջ իշխանությունը, որի պատճառով էլ այդ երկրները հայտնվում էին անդունդի եզրին...
Հայաստանը մոթոէթնիկ և մոնոկրոնական երկիր է և մեզ չի սպառնում դառնալ Աֆղանստան, Լիբիա կամ Իրաք...
Ավելի լավ կլիներ, որ այս իշխանությունների փայատեր Տեր-Պետրոսյանը, որի բազմաթիվ կողմնակիցներ և թիմակիցներ մաս են կազմում այս իշխանությանը, և ով շատ լավ գիտակցում է, որ ԳՇ-ի հայտարարությունից հետո ո՛չ դավաճան Նիկոլը, ո՛չ էլ բանակը միմյանց չեն կարող վստահել, կոչ անի կապիտուլյանտին, ով Հայաստանը տանում է կործանման՝ հրաժարական տա և երկիրը դուրս բերի այն խորը ճգնաժամից, որում մենք հայտնվեցինք Նիկոլի պատճառով...
Հ.Գ. Չգիտես ինչու՛, որպես ռազմական հեղաշրջման ամենահաջողակ օրինակ Տեր-Պետրոսյանը չի մատնանշում Չիլին, որը ռազմական հեղաշրջումից հետո դարձավ Հարավային Ամերիկայի ամենազարգացած երկիրը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել