Նրանք, ովքեր սիրում են դիտել Apple-ի տեխնիկայի գովազդային հոլովակները կամ պրոմո-լուսանկարները, նկատում են, որ գադջեթների վրա մշտապես նույն ժամն է՝ 9։41 կամ 9։42։

Այս հարցի պատասխանին երկար են սպասել ոչ միայն ընկերության երկրպագուները. նման արտասովոր երույթի պատճառների մասին տեղյակ չէր անգամ Apple-ի աշխատակից Ջոն Մանինգը։

Ճշմարտությունը բացահայտել Ջոնին չեն օգնել անգամ մաթեմատիկական հաշվարկները, բանաձևերը։ Մանինգը պատասխանը գտել է գրեթե պատահաբար. դրա համար բավական է Apple-ի վաճառակետերից մեկում անսպասելի հանդիպում ունենալ։ Մանինգը հանդիպել է Սքոթ Ֆորսթալին և սկզբում ցանկացել պարզապես ողջունել գործընկերոջը, սակայն նկատել է, որ զարմանալի թիվը կրկին հայտնվել է առաջին iPad-ի էկրանին, որը ցուցադրում էր Սքոթը։

Մանինգի համբերության բաժակը լցվել էր, և նա որոշեց հարցնել թվերի մասին։ Սքոթը ժպտաց և գործընկերոջը բացատրեց եղելությունը։ Պարզվում է՝ Apple-ի սմարթֆոնների և պլանշետների վրա ժամն ամենևին էլ պատահաբար նույնը չի լինում. դա ուղղակի կապ ունի գադջեթների ներկայացման հետ։ Յուրաքանչյուր նոր ներկայացում հետևյալ կերպ է ընթանում. սկբզբում պատմում են գադջեթի մասին և միայն որոշ ժամանակ անց ցույց տալիս դրա նկարներն էկրանին։

Ներկայացումը սկսվում է ժամը 9-ին, և մոտավորապես 40 րոպե է տևում պատմելն արտադրանքի մասին։ Իսկ երբ վերջապես ցուցադրվում նկարը, հյուրերը «անճշտության» զգացում չեն ունենում, քանի որ գադջեթի ժամը գրեթե համապատասխանում է օրվա իրական ժամին։

«9։41» ժամը կարծես հարգանքի տուրք լինի առաջին iPhone-ին, որը ներկայացվել է հանրությանը 2007 թ. նույն ժամին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել