Hraparak.am-ը գրում է.

Իշխանական քարոզչամեքենան ինչ-որ անհայտ ծագման կայքերով սկսել է տեղեկություն տարածել, թե իբր «Գտնվել է Իսկանդերի չպայթած ռակետը»։ Վերցրել են սիրիացիների տարածած մի տեսանյութ, որտեղ երևում է ռուսական «Տոչկա Ու» մարտավարական հրթիռային համալիրից արձակած ու լիարժեք չպայթած հրթիռի մի կտոր, ու ոգևորված տարածում են, թե «Փաշինյանը ճիշտ էր ասում, որ Իսկանդերը չի պայթում»։

Armnew. site  անունով մի կեղծ լրատվական կայքում տեղադրված այսպես կոչված «հոդվածում», հղում անելով իբր Սիրիայի արաբներին ու քրդերին, որոշել են նույնիսկ մի փոքր խմբագրել Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունը, թե «Իսկանդերը 10 տոկոսով է պայթում», դրա փոխարեն գրելով․ «Սիրիայի արաբները ու քրդերը ասում են՝ Փաշինյանը սпւտ չեր ասում ռսական իսկшնդերի հաշվով որ 10 ից մեկն ա տրшքում»։

Այսպիսի պարզամիտ, էժանագին հնարքներով փորձում են իրենց զոմբի զանգվածին, ինչու ոչ, նաև հասարակության սթափ դատող հատվածին հերթական անգամ հիմարացնել՝ իբրև դրանով արդարացնելով Նիկոլ Փաշինյանի անգրագետ հայտարարությունները «Իսկանդերի» վերաբերյալ։  Փաստորեն, ռուսների կոշտ արձագանքները քիչ էին, Փաշինյանի ֆեյքային քարոզչամեքենան նորից է ցանկանում սրել հայ-ռուսական հարաբերությունները «Իսկանդերի» թեմայով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել