Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանը հայտնում է, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը շաբաթվա վերջին իր մոտ է կաչել УПСИ-ի և ОТО-ի պետերին՝ հանձնարարելով ամեն գնով գտնել Գագիկ Սողոմոնյան ֆեյքը կառավարողին:

Աբազյանն ասել է, որ այդ ֆեյքը գտնելն իրենց համար պատվի հարց է: УПСИ-ի և ОТО-ի պետերը Աբազյանի մոտից դուրս գալուց հետո սկսել են ծիծաղել՝ ասելով, որ դա ոչ թե իրենց այլ անձամբ Աբազյանի պատվի հարցն է, ինքն էլ թող մտածի. աշխատակիցներին հրահանգել են առանց ավելորդ էնտուզիազմի զբաղվել այդ գործով:

Գաբրիելյանովի փոխանցմամբ՝ փետրվարի 15-ից 19-ին VPN օգտագործած քաղաքացիների՝ ԱԱԾ-ականների կազմած ցանկում է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել