Panorama.am-ը գրում է.

Ռուսական «Սպուտնիկ V»-ն հակակորոնավիրուսային պատվաստանյութերի շարքում երկրորդ տեղում է տարբեր երկրների կարգավորիչների կողմից հաստատումների քանակով, իրենց պաշտոնական թվիթերյան էջում հայտնում են պատվաստանյութի հեղինակները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Առաջին տեղը զբաղեցնում է բրիտանական «AstraZeneca» ընկերության արտադրած պատվաստանյութը, իսկ երրորդը՝ ամերիկյան «Pfizer»-ը։

Նշենք՝ The Lancet հեղինակավոր բժշկական ամսագիրը փետրվարի սկզբին հրապարակել էր «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլի արդյունքները՝ հաստատելով դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել