Panorama.am-ը գրում է.

Առնվազն 18 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա են մահացել շաբաթ երեկոյան Եգիպտոսի հյուսիսում գտնվող Գիզա նահանգում տեղի ունեցած վթարի արդյունքում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով Akhbar el-Youm պորտալին:

Ըստ պորտալի՝  միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին Գիզա նահանգի Ատֆիհ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղու վրա:

Վթարի հետևանքով տուժած 5 քաղաքացիները տեղափոխվել են Բանի Սուեյֆ քաղաքի հիվանդանոց, որը գտնվում է դեպքի վայրի մերձակայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել