Panorama.am-ը գրում է.

«Արդեն մեկ շաբաթից ավելի է, որ Բաղրամյան պողոտան մեր տրամադրության տակ է»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասաց շարժման համակարգող խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով, այս փողոցում են գտնվում 3 կարևորագույն ինստիտուտները՝ ԱԺ, նախագահական, ՍԴ, և հենց այդ 3 կառույցներից շատ բան է կախված։

«Այո՛, այս հարթակը Հայաստանի պայքարի հարթակ է, և այս 3 ինստիտուտներն այստեղից են լսելու ժողովրդի ձայնը։ Քանի օր է, ուզում են քարոզչություն անել, որ այս հարթակը կուսակցական, ներքին պայքարի հարթակ է։ Երբեմն ասում են, որ սա դարձել է նախընտրական հարթակ։ Սա հայ ազգի հարթակն է, այն բոլորինն է, ովքեր կարծում ե՝ Շուշին ու Հադրութը հայկական են, ովքեր մտածում են՝ Արցախը պետք է լինի ազատ և անկախ»,- նկատեց նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով, սա այն հարթակն է, որտեղ ուզում են վերջ դնել ստին, պոպուլիզմին ու դավաճանությանը։ Ըստ նրա, այս հարթակում չկան հներ ու նորեր, չկան նախկիններ ու ներկաներ, չկան սևեր ու սպիտակներ, այս հարթակում կա եռագույն։

«Սիրելի՛ հայրենակիցներ, անընդհատ այդ հիստերիկ դավաճանն ասում է, թե մի խումբ մարդիկ եկել ու վերցնում են ժողովրդի իշխանությունը։ Այդ մարդը խաբել է, խաբում է։ Ինքը որ ասում է՝ ժողովուրդն է իշխանության, ուզում է ժողովրդին դարձնել իր դավաճանության մասնակիցը։ Հայաստանում կա մեկ մարդու դիկտատուրա, որը մենք ջարդելու ենք ու ոչնչացնենք»,- վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ հաղթանակը մոտ է, պետք չէ հիասթափվել։

«Մենք հասնելու ենք հաղթանակի։ Ազգ, բանակ, հաղթանակ։ Սիրելի հայրենակիցներ, Ալիևը երեկ հայտարարել է, որ Սյունիքում միջանցք պետք է ունենա։  Ցավոք, եթե Նիկոլը մնաց իշխանության, Ալիևը Սյունիքում միջանցք կունենա։ Դա կլինի Նիկոլի 4-րդ հանցագործությունը»,- նկատեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել