Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ելույթ է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում ու նրա անդամ երկրներին «հրավիրել օգտագործել Զանգեզուրի միջանցքը»։

«Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի փառահեղ հաղթանակից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դրվեց: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց պատմության մեջ»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են` Ալիևը նշել է, որ «այսօր արդեն մտածում են ապագայի մասին»։

«Այսօր մենք մտածում ենք ապագայի մասին: Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար մենք սկսել ենք քննարկել բազմաթիվ երկրներ կապող տրանսպորտային նախագծեր: Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում են ցույց տալիս տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հետ կապված: Եթե Հայաստանը իրեն նորմալ է պահի, կկարողանա նաև օգուտ քաղել այս գործընթացից։

Այս համատեքստում ուզում եմ նշել, որ նոր տրանսպորտային միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով, Զանգեզուրով և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը մեր երկրի անբաժանելի մասին՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, և Թուրքիային, նոր հնարավորություններ է բացել տարածաշրջանի տրանսպորտային ոլորտում: Մենք տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին հրավիրում ենք օգտվել Զանգեզուրի միջանցքից»,-հայտարարել է Ալիևը։

Ալիևի այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան տարածքային հավակնություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Ալիևը պատերազմի հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում անելով ամեն հանրային ելույթում հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել