Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությա­նը տալ վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այն դուրս բերելով ԱԱԾ մարմինների համակարգից:

Սա այն ծառա­յությունն է, որն ապահովում է վարչապետի եւ նրա ընտանիքի անվտանգությունը: Պահպա­նության ծառայության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ «պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխատե­սելը եւ բացահայտելը, սպառնալիքների կանխար­գելման համար համալիր միջոցառումներ իրակա­նացնելը» եւ այլն:

Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին եւ սեփական պահպանությունը որոշել է իր ենթակայության տակ վերցնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել