Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 4-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից   ոստիկանության Կաանի բաժին ահազանգ է ստացվել , որ   բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է  տեղափոխել երիտասարդ տղայի դի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության  Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության  խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Նարեկ Աբգարյանի գլխավորությամբ: 

Ոստիկաններն ու քննիչները պարզրել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ,  26-ամյա Անուշավան Սողոմոնյանն էր, ով  հիվանդանոց է տեղափոխվել  «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանք իջանցքը ընկնելու հետևանքով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկակական:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի  է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում, իսկ մահացածը աշխատում էր  «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել