Aysor.am-ը գրում է.

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը։

«Շատ լավ քննարկում ընթացավ, մեր բողոքը քննարկվեց։ Առաջադրված մեղադրանքի անհեթեթությունն ապացուցելու նպատակով Միհրան Պողոսյանը հենց դատական նիստի ընթացքում համակցվեց «Proton VPN» հավելվածով և հենց նույն IP հասցեով, որը վերագրվում է միայն այս գործով անցնող 4 անձանց», - ասաց Հակոբ Ենոքյանը։

Փաստաբանի խոսքով՝ այդպիսով անհեթեությունն առավել առարկայական է դարձել։

Հակոբ Ենոքյանը նշեց, որ Սաղաթելյանը ներկա է եղել նիստին և ասել, որ իր պատկերացմամբ այս ամենն ուղղված է իրեն մեկուսացնելուն և դա պայմանավորված է իր հակաադրբեջանական գործունեությամբ։

Նշենք, որ դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 5-ին՝ ժամը 16։00-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել