««Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգա­մավոր Եղիշե Սողոմոնյանի հետ՝ հաս­կանալու համար, թե ինչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմու­թյան ցույցերի մասին:

-Ընդդիմությունը կրկին հանրահավաքի կոչ է անում Բաղրամյան պողոտայում: Ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նշում, որ նույնիսկ բանակն է իր կողքին: Դուք կի­սո՞ւմ եք ընդդիմության դիրքորոշումը: Ի՞նչ եք կարծում, Փաշինյանը պե՞տք է հեռանա, քանի որ դա նաև բանակի պա­հանջն է:

-Ես կարծում եմ, որ բանակը չպետք է խառնվի քաղաքական հարցերին, հենց մեր Սահմանադրությունը նշում է, որ ապաքաղաքական մարմինները ունեն հս­տակ պարտականություններ պաշտպանելու երկրի ամբողջականությունը, սահ­մանների անվտանգությունը: Ինչ վերաբե­րում է ընդդիմության ցույցերին, դրանք քաղաքական պրոցեսներ են: Միշտ լի­նում են պայքարողներ, որոնք իշխանու­թյան են ուզում գալ, իշխանությունն էլ աշխատում է կարողանալ հասարակու­թյան վստահությունը ունենալ ու թույլ չտալ դժգոհության այնքան մեծ ալիք բարձրանա, որ ընդդիմությունը կարողա­նա հասնել իշխանության: Այսօր նմանա­տիպ պրոցեսներ են գնում: Կարծում եմ՝ իրենք հասարակության կողմից վստահու­թյուն չունեն և հաջողության չեն հասնի: Այս պրոցեսները կդադարեն, քանի որ կս­պառեն իրենց՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե ընդդիմության կողքին ովքեր են կանգնած, մարդիկ են, որոնք նախկինում եղել են իշխանության և 25- 30 տարի մեր երկիրը կեղեքել են, և հիմա այն խնդիրները, որոնք կուտակվել են մեր երկրում, հենց առաջին հերթին իրենց մեղքն է: Չեմ բացառում, որ գործող իշ­խանությունը նույնպես ունի սխալներ, որոնցից պետք է դասեր քաղել, հետևություններ անել և ճիշտ քայլեր կատարել սխալներն ուղղելու ուղղությամբ:

֊Կարծում եք, որ ընդդիմությունը պայ­քարում է միայն իշխանության գալո՞լ հա­մար, թե՞ իսկապես մտահոգված է Արցա­խի կորստի համար, Հայաստանի սահ­մանների անվտանգության համար: Դուք կարծում եք, որ Բաղրամյան պողոտայում հավաքվածներն ընդամենը աթոռակռի՞վ են անում:

-Հաշվի առնելով, թե որ ուժերն են այնտեղ հավաքված, նրանք եթե շատ էին մտահոգված Արցախի հարցի լուծ­մամբ, իրենք պետք է 30 տարի այնպես աշխատեին, որ տնտեսապես Հայաս­տանին հզոր երկիր դարձնեին, ոչ թե ու­նենային դղյակներ: Պետք է ունենայինք զինված, մարտունակ բանակ: Մենք եր­կու ճանապարհ ունենք՝ կա՛մ պետք է արտաքին հարաբերություններով այդ հարցը կարգավորենք, բայց արտաքին հարաբերություններում տարիներ շա­րունակ այն ակտերը, որոնք եղել են, դրանք եղել են՝ ի վնաս Հայաստանի, կա՛մ պետք է տնտեսապես հզորանա­յինք, հզոր բանակ ունենայինք, քանի որ բանակի հզորությունը պայմանավոր­ված է տնտեսական ներուժով: Ստացվում է, որ ոչ արտաքին հարաբերու­թյուններում ենք հաջողություն ունեցել, ոչ տնտեսական առումով: Երկու տարում 30 տարիների բացը վերականգնել հնա­րավոր չէր:

-Նույն ընդդիմությունն էլ իշխանությա­նը մեղադրում է այն բանի համար, որ չկարողացավ բանակցել, ինչի պատճա­ռով Ադրբեջանը սկսեց պատերազմը: Այսինքն՝ նույն ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ պատերազմի պատ­ճառը հենց իշխանության վարած քաղա­քականությունն է եղել:

-Ես կարծում եմ, որ այն բանակցու­թյունները, որոնք տարիներ շարունակ տեղի են ունեցել, հանգել են մի կետի, որ պետք է Հայաստանը զիջեր տարածքներ առանց Արցախի կարգավիճակի, ինչին դեմ էր թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի բնակչությունը: Հետևաբար այս պարա­գայում բանակցային գործընթացը նոր ու­ղիով տանելն էր, քանի որ նախորդ բա­նակցությունը շարունակել չէր լինի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել