News.am-ը գրում է․

Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը նշանակումից երկու օր անց իր հավատարմությունն է ցույց տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խոշարացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը իշխանության կազմակերպած մարտի 1–ի ցույցի համար ավտոբուսներով մարդկանց է տարել Հրապարակ, իսկ երթի ողջ ընթացքում ուղիղ եթերով ու լուսանկարներով լուսաբանել հանրահավաքն ու դրան հաջորդած երթը։ Նշանակման նախորդ օրն էլ՝ փետրվարի 25–ին, Մխիթարյանն իր էջում գրառում էր արել՝ նշելով. «Վերջ թավիշին Հ. Գ. ամենուրեք», իսկ ժամեր անց արդեն տեղադրել Փաշինյանի կազմակերպած նախորդ՝ շտապ հավաքի լուսանկարներն ու կրկնել «Թավիշ չի լինելու»։

Լոռու մարզպետարանի կայքում հրապարակված համայնքի ղեկավարի ԺՊ–ի կենսագրությունում նշված է, որ Մխիթարյանը 33 տարեկան է, անկուսակցական, ժամանակին ՀԿ–ներից մեկում եղել է սոցիալական աշխատող, 2014 թվականից մինչ օրս աշխատում է Քարինջի միջնակարգ դպրոցում՝ որպես շախմատի ուսուցիչ, իսկ 2020 թ. հուլիսից մինչև 2021թ. փետրվար ամիսներին աշխատել է Թումանյանի ՍԱՏԳ-ում, որպես ավագ մասնագետ:

Լոռու մարզպետարանի կայքում նաև նշված է, որ Մխիթարյանը 2020թ. մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին: Համայնքի ղեկավարի ԺՊ–ի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա ակտիվ մասնակցություն է ունեցել 2018թ. իշխանափոխությանը, Հրայր Թովմասյանի և ՍԴ–ի դեմ իրականացվող «ԱՅՈ»–ի քարոզարշավին։ Մխիթարյանն իր էջում պարբերաբար կիսվում է   վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գրառումներով և լուսանկարներով։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել