Panorama.am-ը գրում է.

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր քննչական կոմիտեից ստացել է ծանուցագիր։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող ընդդիմության հանրահավաքի ընթացքում տեղեկացրեց ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը։

« 2021 թվականի անկախ Հայաստանի քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել, որով Վազգեն Մանուկյանը մեղադրվում է մի շատ հայտնի հոդվածով։ Այդ հոդվածն արդեն չեմ հիշում, թե Հայրենիքի փրկության շարժման քանի հոգու վրա է «կարել» քննչական կոմիտեն։ Այն   301 հոդվածն է ՝ պետական կարգի տապալում, կարծեմ»,- ասաց Մանուկյանը։

Նա նաև ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա․  «Անկախ ՀՀ քննչական կոմիտեն 2021 փետրվարի 20-ին մեղադրանք է ներկայացրել 1988 թվականի փետրվարի 20-ի Արցախյան շարժման առաջին հանրահավաքի կազմակերպիչ , Ղարաբաղ կոմիտեի նախագահ Վազգեն Մանուկյանի դեմ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել