Երկու հակադիր պատկեր եմ տեսնում․ Սերժ Սարգսյանն իջնում է մեքենայից՝ ազատ, անկաշկանդ, պատասխանում լրագրողների հարցերին։ նիկոլ փաշինյանն Ազգային ժողով գնալու համար մի ողջ ոստիկանական բանակ, թիկնապահների ահռելի խումբ է հետը քարշ տալիս։ Սերժ Սարգսյանը հանդարտ, խաղաղ որտեղ ուզում, ազատ շրջում է, նիկոլ փաշինյանը Ազգային ժողով գնալու համար ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրում Ազգային ժողովի բակում։ Փողոցից երևում է նաև, որ Ազգային ժողովի պատշգամբներում դիպուկահարներ կան։
Հիմա ասեք տեսնեմ՝ ո՞ վ է Հայաստանի Հանրապետությունում մերժվածը։
Մարտի մեկին՝ իբր սգո երթ կազմակերպելու անվան տակ վարչարարական մեթոդներով մոլորյալների մի խումբ հավաքելն ու հանրությանը ցույց տալը վկայում էր, որ ինքը մերժված է հանրության կողմից։ Ֆինանս ներդնելով ու տեխնիկական միջոցներն օգտագործելով տեսանյութ նկարելն է իր առաջնային գործը, որպեսզի մոլորյալները հանկարծ չգտնեն իրեն Տան ճամփան։
Այսօր Սերժ Սարգսյանի մեքենայից դուրս գալն ու լրագրողների հարցերին ազատ, անկաշկանդ պատասխանելը նիկոլի մի հազար հանրահավաք արժե՝ ի վկայություն այն բանի, որ մերժվածը նիկոլն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել