Panorama.am-ը գրում է.

«Ինչպես Արցախյան շարժման օրերին մտավորականությունը ժողովրդի հետ էր, հանդիսանում էր՝որպես տանիք մեր խնդիրների, այդպես էլ հիմա»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասաց մտավորական, ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այսօր մտավորականները ժողովրդի, բանակի հետ են։

«Հիմա մենք ավելին պետք է անենք, քան արել ենք նախկինում։ Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է սիրո, միասնության և միակամության քարոզ տանել մեր բոլոր այն հայրենակիցների նկատմամբ, ովքեր մոլորված են։ Մեղավորները պետք է խստագույնս պատժվեն։ Մենք միասնաբար պետք է ցեմենտենք այն արգանդը, որ նման դավաճաններ է ծնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել