News.am-ը գրում է.

Ոստիկանական զորքը Բաղրամյն պողոտայի վերեից եւ ներքեւից կանգնած է գրանատներով: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Դիտարկմանը, որ ԱԺ-ում նկատել են դիպուկահարների, լուսաձայնային նռնակներ, Վազգեն Մանուկյանն ասաց, որ չի կարծում, թե դրանք կկիրառվեն. «Ուղղակի շատ վախեցած է Նիկոլը, մի քիչ էլ ուզում է մեզ վախեցնի: Մի քիչ մանկական խաղ է: Չեմ կարծում, որ կօգտագործի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել