Hraparak.am-ը գրում է.

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր նախագահ Արմեն Սարգսյանին։ Հանդիպումից մեկ օր անց նախագահականից տեղեկացրեցին, որ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ չի ստորագրելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը, միեւնույն ժամանակ այդ որոշումը չի վիճարկելու Սահմանադրական դատարանում,ինչը նշանակում է, որ  Գասպարյանը կազատվի իրավունքի ուժով։ 

Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի զրույցից մեզ մանրամասներ են հայտնի դարձել։ Փաշինյանը նախագահին առաջարկել է չխանգարել Օնիկ Գասպարյանին ճանապարհելու հարցում, քանի որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը  ինքը պատկերացնում է արտահերթ ընտրություններով, իսկ իր համար շատ կարեւոր է, որ Օնիկ Գասպարյանն ընտրությունների ժամանակ չլինի ԳՇ պետը։ 

Վարչապետի առաջարկից կարելի է ենթադրել, որ նա բանակի ձայների վրա հաշվարկ ունի, իսկ եթե Օնիկ Գասպարյանը մնաց ԳՇ պետ, ապա չի կարողանալու  Զինված ուժերը ծառայեցնել իր իշխանության վերարտադրությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել