Aysor.am-ը գրում է.

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ բողոքն, ինչպես հայտնի է, մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։

Բողոքի քննության օրը, սակայն, դեռ հայտնի չէ։

Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը մտավախություն ունի, որ նիստը կարող է տապալվել։

«Չենք բառացում, որ դատախազությունն ամեն ինչ անի, որ նիստը տապալեն, «արդար դատախազները» չեն գալիս։ Ընդհանրապես, ով առնչվում է այս քրեական գործի հետ, պետք է հասկանա՝ դեռ աշուն չէ, իսկ, ինչպես ասում են, ճտերն աշնանն են հաշվում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանի պաշտպանը։

Նշենք, որ երեկ քննիչը վերացրել էր Արա Սաղաթելյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը։ Ընտանիքի անդամները՝ կինն ու որդին, ավելի վաղ չէին կարողացել տեսակցել Արա Սաղաթելյանին. այս որոշումով ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել նրան։

Հիշեցնենք՝ փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել