Aysor.am-ը գրում է․

Սիրիայում տասնյակ հազարավոր մարդիկ խոշտանգվել կամ սպանվել են հակամարտության տարբեր կողմերից վերահսկվող բանտերում: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի զեկույցին:

ՄԱԿ-ի զեկույցը հիմնված է ավելի քան 2650 հարցազրույցների և հետաքննությունների վրա: Այն փաստում է հակամարտության յուրաքանչյուր կողմից խախտումները, որոնք ուղղված են ենթադրյալ հակառակորդներին վախեցնելուն և պատժելուն:

Նախկին բանտարկյալներն ասում են, որ ամիսներ շարունակ չէին տեսել ցերեկային լույս, ստիպված էին կեղտոտ ջուր խմել և բորբոսնած սնունդ ուտել, առանց լոգարանի գերբեռնված խցերը նրանք կիսում էին հարյուրավոր մարդկանց հետ և չէին ստանում բժշկական օգնություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել