168.am-ը գրում է․

«Անգլիական, ամերիկյան հատուկ ծառայությունների ու Սորոսի գրասենյակի խորհրդով 2019 թվականի մայիսի 20-ին ձևավորված Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության հանձնաժողովն իր առջև խնդիր չի դրել պարզել 800 հա կորստի պատճառները»,- այս մասին գրում է թելեգրամյան MinaLight ալիքը։

Ալիքը մասնավորապես գրում է․ «Հանձնաժողովի ղեկավար Անդո Քոչարյանը, ով Թուրքիայի շահերն է լոբբինգ անում, այլ խնդիր ուներ՝ հավաքել բոլոր տեղեկությունները պաշտպանական համակարգերի, հակաօդային պաշտպանության գտնվելու վայրի մասին, շոշափել պաշտպանության ցավոտ կետերը՝ առաջին հերթին հարավային շրջաններում, որոշել առավել մարտունակ անձնակազմը և հրամանատարներին և հավաքած ամբողջ տեղեկատվությունը փոխանցել պատվիրատուին, որն էլ իր հերթին ապահովել է դրա արտահոսքը Թուրքիայի գլխավոր շտաբին: Արդեն մայիսի 20-ին Թուրքիան ծրագրել էր լայնամասշտաբ հարձակում հարավից՝ նպատակ ունենալով վերահսկողության հասնել Իրանի հյուսիս-արևլյան նահանգների նկատմամբ։ Փաշինյանի առաքելությունը՝ ապահովել Հայաստանի երաշխավորված պարտությունը։ Հայաստանի գլխավոր շտաբում (հետախուզական ծառայության սպաները) հանգել են այն համոզման, որ «պարտության» պատճառների բացահայտումը միայն քողարկված գեղեցիկ լեգենդ էր իբրև թե ԶՈՒ հետագա ամրապնդման նպատակով։ Փաստորեն, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մի շարք երկրների ռազմական հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներին հանձնարարվել էր պարզել ներսից, այդ թվում 2016 թվականին Ադրբեջանի ագրեսիային Արցախի Պաշտպանության բանակի հաջող հակադրության պատճառների մասին գաղտնի տեղեկատվության հասանելիության միջոցով: Հենց այդ փակ տեղեկատվությունն էլ փոխանցվել է թուրքական գլխավոր շտաբին, որը արդեն պատերազմ էր ծրագրել 2020 թվականի աշնան համար։ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն համոզված է, որ ապրիլյան հանձնաժողովը նման դավաճանական գործառույթ է իրականացրել։
Հենց հանձնաժողովի բացահայտած սկզբունքային մեխանիզմների ու մարտում զինված ուժերի կառավարման կառուցվածքների, կրակային հակազդեցության միջոցների կիրառման սկզբունքների, այդ թվում՝ օդային հարձակման, մարտական համալրման մեխանիզմի, Ապրիլյան պատերազմում իրենց արդյունավետ դրսևորած ստորաբաժանումների ամենաարդյունավետ մարտական հրամանատարների և շատ ուրիշների նկատմամբ հարված հասցվեց ինչպես Փաշինյանի կառավարության, այնպես էլ նման տեղեկատվություն ստացած թշնամու կողմից»։

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել