Tert.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ պահպանել իշխանությունը։ Այս մասին այսօր Tert.am–ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝  նկատելով, որ Զինված ուժերը չեն ենթարկվում Նիկոլ Փաշինյանին, ինչը արտառոց երևույթ է և հսկայական զանգված դեմ են նրա կառավարմանը։

Նա նշեց, որ Հանրապետության հրապարակի հանրահավաքը վարչական ռեսուսրով է իրականացվել։ «Այն առաջարկությունները, որոնք հրապարակային անում է Նիկոլ Փաշինյանը, ի սկզբանե գիտի, որ ընդդիմության կողմից չեն ընդունվելու»,–ասաց նա։

Արթուր Վանեցյանը նկատեց, որ անլրջություն է այս պահին խոսել Սահմանադրության փոփոխության մասին, դա որևէ լավ տեղ չի տանելու, քանի որ այս պահին ավելի լուրջ խնդիրներ կան։ «Այս փուլում ընտրություններ անցկացնելը համարում եմ շատ վտանգավոր, բայց եթե անկախ մեր կամքից լինեն արտահերթ ընտրություններ, մենք կմասնակցենք»,–ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել