Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները մուտք գործեցին Արաբկիրի թաղապետարան։ Հիշեցնենք՝  Փաշինյանի հրաժարականը պահանջող մեկ այլ խումբ էլ մոտ մեկ ժամ առաջ մտել էր Կենտրոնի թաղապետարան։ 

«Արաբկիրի թաղապետարանի սիրելի աշխատակիցներ, դուք պարտավոր չեք կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Հորդորում ենք այսօր նրա ցուցումով չգնալ իր հանրահավաքին»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել