Armeniasputnik.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները շրջեցին թաղապետարանի շենքով` կոչ անելով մասնակցել Հայրենիքի փրկության շարժման երթին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները մտան Կենտրոն վարչական շրջանի թաղապետարան։

Նշենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջողներն իրազեկման ակցիա են իրականացնում` հայտնելով, որ այսօր` ժամը 18։00-ին, Հայրենիքի փրկման շարժումը բողոքի երթ է իրականացնելու Բաղրամյան պողոտայից։

Նրանք շրջեցին թաղապետարանի շենքով` կոչ անելով մասնակցել երթին։

Իրազեկման ակցիա անողները հայտնեցին` իրենք տեղեկություն ունեն, որ թաղապետարանի աշխատակիցների նկատմամբ վարչական լծակ է կիրառվում, որպեսզի մասնակցեն Նիկոլ Փաշինյանի` այսօրվա երթին, որը նախատեսված է 18։30։

Իրազեկման ակցիայից հետո նրանք դուրս եկան թաղապետարանի շենքից և ուղղվեցին դեպի Բաղրամյան պողոտա։

Նշենք, որ վարչական շրջանի ղեկավարն ու տեղակալը տեղում չէին։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել` երկուշաբթի` մարտի 1-ին, ժամը 18։30-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի։

Միաժամանակ վարչապետի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժումն այսօր` ժամը 18։00-ին,  հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում` Ազգային ժողովի շենքի դիմաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել