Aysor.am-ը գրում է.

Սիրիական բանակը հայտնել է, որ խոցել է դեպի Դամասկոսի արվարձաններ արձակված հրթիռների մեծ մասը, հայտնում է SANA պետական գործակալությունը:

Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում իսրայելական հարձակումը Դամասկոսի արվարձանների երկնքում: Ըստ բանակի՝ իսրայելցի զինվորականներն իրականացրել են «օդային ագրեսիա Գոլանի բարձունքներից՝ հարձակվելով Դամասկոսի շրջակայքում գտնվող մի շարք թիրախների վրա»:

«Սիրիայի ՀՕՊ-ը ոչնչացրել է ագրեսորի հրթիռների մեծ մասը», - հայտնում է SANA-ն:

Իսրայելական բանակը հրաժարվել է մեկնաբանել արտասահմանյան ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել