APF լուրերի գործակալությունը, հղում կատարելով դատական աղբյուրներին, հայտնում է, որ 2020 թ. դեկտեմբերին հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության համար:
2018 թ. 20-ամյա երիտասարդ դերասանուհի նրան մեղադրել էր նույն տարվա օգոստոսին բռնաբարությունների և սեքսուալ բնույթի ոտնձգությունների կատարման մեջ, որոնք, ենթադրաբար, տեղի են ունեցել դերասանի Փարիզի առանձնատանը: Ըստ որոշ աղբյուրերի՝ Դեպարդիեն ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել տուժողի ընտանիքի հետ:
2019-ի ամռանն ապացույցների անբավարարության պատճառով գործը նախաքննությունը կասեցվել էր, սակայն կինը վիճարկել է որոշումը, և քննությունը վերսկսվել է:
Դերասանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, սակայն նա գտնվում է դատական հսկողության ներքո:
Դեպարդիեի փաստաբան Հերվ Թեմիմեն հայտնել է, որ դերասանը հերքում է մեղադրանքը և «ափսոսանք է հայտնում նման տեղեկատվության հրապարակման կապակցությամբ»: