Շատերը պարզապես երազում են, որ իրենց անունը հայտնվի Գինեսի ռեկորդների հայտնի գրքում և դրա համար ամենատարօրինակ բաներն են անում: Սակայն զարմանալի է այն հանգամանքը, որ գիրքն ի սկզբանե ամբողջովին այլ նպատակ է ունեցել:

Իռլանդիայում 20-րդ դարում ապրում էր Հյու Բիվերը, ով «Գինես» անունով գարեջրի գործարանների ցանց ուներ: 1951 թ. նա որսի գնաց, ինչն իր գլխավոր նախասիրությունն էր: Ընկերների հետ գրազ էր եկել, որ մի ոսկեգույն թռչուն ամենաարագ փետրավորն է ողջ Եվրոպայի տարածքում: Հյուն ցանկանում էր կրակել թռչնին, սակայն ոչ մի կերպ դա անել նրան չէր հաջողվում: Իր անհաջողությունը տղամարդը բացատրում էր թռչնի յուրօրինակ արագությամբ: Գրազը նա հաղթել չկարողացավ, քանի որ թռչնի մասին այդ ժամանակ շատ քիչ բան էր հայտնի: Իռլանդացին մշտապես առանձնանում էր իր ձեռնարկատիրական տաղանդով, և մի օր մտածեց, որ հրաշալի կլինի, եթե մեկ գրքում հավաքի աշխարհի մասին ամենահետաքրքիր փաստերն ու հանրագիտարանային տվյալները: Եվ եթե մարդիկ ինչ-որ երևույթի մասին տեղյակ չլինեն, կկարողանան պարզապես բացել համապատասխան էջն ու կարդալ դրա մասին:

Ֆինանսական միջոցների խնդիր նա չուներ: Տեղեկությունների հավաքագրումը վստահեց Մաքվիրթեր եղբայրներին, որոնք տեղեկատվական գործակալության հիմնադիրներ էին: Բիվերը գիրքն անվանեց իր գարեջրի գործարանի անունով՝ այդպիսով նաև վերջինս գովազդելով: Որպես գրքի ամբողջական անվանում ընտրվեց «Գինեսի ռեկորդների գիրքը»: Ի սկզբանե տպաքանակը շատ փոքր էր, և իրքը նախատեսված էր միայն փաբերի սեփականատերերի համար:

Ոչ ոք չէր էլ մտածում, որ մի օր ամեն ինչ այնպես կդասավորվի, որ գիրքը կդառնա ամենահայտնին աշխարհում: Այսօրվա դրությամբ վաճառվել է Գինեսի գրքի 23,9 միլիոն օրինակ: Որոշ ժամանակ անց ռեկորդների գիրքը սկսեց պարբերաբար վերահրատարակվել և արդեն հսկայական տպաքանակներով: Այն թարգամնվեց տարբեր լեզուներով և վաճառքի հանվեց տարբեր երկրներում: Մարդիկ նոր հետաքրքիր ռեկորդներ էին պահանջում, շատերը երազում էին և երազում են հայտնվել գրքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել