Tert.am-ը գրում է.

Չեխիայի կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ իրավիճակը երկարաձգել ևս չորս շաբաթ՝ մինչև մարտի 28-ը, հայտնում է Korrespondent–ը՝ հղում տալով չեխական հեռուստատեսության տարածած հայտարարությանը:

Նշվում է, որ նախարարների կաբինետի այս որոշման պատճառներ են վարակվածների թվի կտրուկ աճն ու և վարակի հարավաֆրիկյան շտամի տարածումը, որն ավելի ագրեսիվ է, քան չինականը կամ բրիտանականը:

Այսպիսով, մարտի 1-ից Չեխիայի բնակիչների համար սահմանվում են տեղաշարժի սահմանափակումներ, փակվում են մանկապարտեզները, տարրական դպրոցներն անցնում են հեռավար ուսուցման:

Բացի այդ, փակվում են այն խանութները, որոնք վաճառում են գրասենյակային ապրանքներ, մանկական կոշիկներ և հագուստ, զենք և զինամթերք: Երկուշաբթի օրվանից դիմակի առկայությունը պարտադիր կլինի նույնիսկ փողոցում։

Ավելի վաղ Չեխիայում արտակարգ իրավիճակների ռեժիմը երկարացվել էր փետրվարի 14-ին և դրա ժամկետը լրանում է փետրվարի 28-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել