Armeniasputnik.am-ը գրում է․

Սպառազինության հեռանկարային համակարգերի նախագծի առաջին սերիական դիզել-էլեկտրական սուզանավերը նավատորմը կստանա 2022թ․-ին։ Մշակումն ավելի քան 20 տարի է տևել։  Այս սուզանավը կարող է գերճշգրիտ զենք կրել, իսկ դրա երթուղին շատ դժվար է բացահայտել։

«Բարդ երեխան»

«Кронштадт» և «Великие Луки» սուզանավերը նախատեսում էին նավաստիներին փոխանցել 2021թ․-ին, սակայն, ինչպես բացատրեց «Адмиралтейские верфи» նավաշինական ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալեքսանդրա Բուզակովան՝ հակագործակալների հետ կապված խնդիրների պատճառով ժամկետները հրվեցին դեպի աջ։

Սեպտեմբերին Միավորված նավաշինական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Ռախմանովը հայտնել էր, որ երկու սերիական նավերի կառուցումը ուշացումով կավարտվի, քանի որ սարքավորումների մատակարարներից մեկը հետ է ընկել գրաֆիկից:

Ուշացումները նախագծին հետևում են հենց սկզբից։ Աշխատանքները սկսվել են դեռ 1990-ականների վերջից, երբ դրվեց գլխավոր նավի՝ «Սանկտ Պետերբուրգի» հիմքը։ Այն ջուրն իջեցրին 2004թ․-ին և պետք է Ռազմածովային նավատորմին ուղարկեին 2006թ․-ին։ Սակայն Հյուսիսային նավատորմը սուզանավը փորձնական շահագործման ընդունեց միայն 2010թ․-ին։

«Լադաներով» պատրաստվում էին փոխարինել 877 «Պալտուս» նախագծի հնացած «դիզելայինները»։ Նոր սուզանավերն ավելի փոքր, ուստի՝ ավելի քիչ նկատելի են հիդրոլոկատորների համար։ Ակուստիկ գաղտնիությունն ավելացնում է նաև հայրենական նավաշինարարության համար ոչ ստանդարտ միակորպուս սխեման։ Բացի այդ, «Լադաները» առաջին ռուսական սուզանավերն են, որոնք հեռանկարում կհագեցվեն օդից անկախ (անաէրոբ) ուժային համակարգով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել