Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Հայաստանում հակամարտող կողմերին զսպվածության կոչ է արել:

«Ես ուշադիր հետևում եմ մեր անդամ երկիր Հայաստանում վերջին իրադարձություններին ու հանգստություն, զսպվածություն և պատասխանատվություն կոչ անում: Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և լուծվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ՝ հասարակության քաղաքացիական ներկայացուցիչների մասնակցությամբ և ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան», - ասվում է Պեյչինովիչ-Բուրիչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ Եվրախորհուրդը «մնում է Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության տրամադրության տակ՝ այդ հարցում օգնություն տրամադրելու համար»:

facebook sharing button 
twitter sharing button 
pinterest sharing button 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել