Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Նիդերլանդների ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ընդունված որոշմանը վերաբերող հարցին: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Փետրվարի 25-ին Նիդերլանդների ներկայացուցիչների պալատում ընդունված և կառավարությանը 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող որոշման վերաբերյալ Աքսոյը նշել է, որ այն պատմությունը քաղաքական դրդապատճառներով վերաշարադրելու «իրավական ուժ չունեցող փորձ է»:

Աքսոյի համոզմամբ՝ խորհրդարանները պատմությունը գրելու ու դատելու վայր չեն:

«Այս որոշումն ընդունողները փոխարեն պարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1915թ., պոպուլիստի պես վազում են քվեի հետևից: Խնդրո առարկա որոշման տակ ստորագրողներին հրավիրում ենք 1948թ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան ու ՄԻԵԴ որոշումները ստուգել, պատմական խնդիրը ավելի լավ հասկանալուն միտված ջանքերին աջակցել»,-ասել է նա:

Խոսնակը, այնուհետև անդրադառնալով թուրքական իշխանությունների կողմից Հայաստանին քանիցս ներկայացվող առաջարկին, պնդել է, որ  պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը, որին Հայաստանը չի պատասխանել, այդ ջանքերից գլխավորն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել