Շատերն արդարացիորեն ասում են՝ «բա, եթե Օնիկը դուրս էր գալու նիկոլի դեմ, ինչի՞ հոկտեմբերի 19-ից հետո չեկավ, երբ դավաճանն ակնհայտ մերժեց պատերազմը կանգնացնելու ռուսների առաջարկը»։
Հուզական առումով ճիշտ են ասում, գործնականում՝ չէ։
Որ պահին Օնիկը կանգնացներ պատերազմը իր նախաձեռնությամբ, էդ պահից սկսած պարտության ողջ մեղքը բարդվելու էր Օնիկի վրա։ Զոհերը, 7 շրջանները, ադրբեջանցիների Շուշի վերադառնալն ու կորսված Հադրութը մնալու էին Օնիկի վզով ու դուք չէիք ներելու Օնիկին։ Եկեք անկեղծ լինենք մեր խղճի առաջ։ Մեկը ես՝ չէի ների։
նիկոլն ասելու էր՝ «մենք հաղթում էինք, Օնիկը խանգարեց», ու քանի որ Օնիկը նիկոլի ստերի հորձանուտում չէր կարողանալու ապացուցել իր ճիշտը, կամ ինքնասպան էր լինելու էդ դարդից կամ ապրելու էր դավաճանի պիտակով, որը նիկոլն էր իր ճակատից հանելու, կպցնելու Օնիկի ճակատին։
Գենշտաբի պետն իրականում պատերազմ վարողն է, ոչ թե պատերազմի դադարեցման շուրջ բանակցողը։ Ինքը 4-րդ օրը զգուշացրել ա, որ չենք ձգի ու պատերազմի շարունակման ամեն հաջորդ օրը մեր բանակցային դիրքերն ավելի է վատացնելու։ նիկոլն ասել ա՝ կռվում ենք։ Ռուսն ասել ա՝ կանգնացնե՞մ պատերազմը, նիկոլն ասել ա՝ չէ, կռվում ենք։ Ու կռվել ենք էնքան, մինչև իրոք եկել կանգնել ա Օնիկի ասածի վրա. էլ դիրք էլ չենք ունեցել, որ բանակցնեք, ինչ ուզել են, տվել ենք։ Ու էդ ամենը նիկոլի դիտավորությամբ, որ վերջում ասի՝ 8 պետության դեմ էինք կռվում։ Դրա մասին ինքը գիտեր չորրորդ օրը, բայց դիտմամբ տարավ ջլատման։
Օնիկը չցանկացավ իր խղճին վերցնել էս ողջ դավաճանությունը, որի հեղինակն իրականում նիկոլն էր։ Ճի՞շտ վարվեց, թե՞ չէ՝ ամեն մեկդ ձեր օրինակով դատեք, դո՞ւք ինչ կանեիք նման դեպքում։ Իսկ որ նիկոլը մի վայրկյան չէր վարանի Օնիկին քավության նոխազ դարձնել, դա կասկածից վեր ա։ Նա մինչև հիմա Շուշին կորցնելու մեջ Ծառուկյանին ու Վանեցյանին ա մեղադրում, կարծում եք կհրաժարվե՞ր դավաճանության ողջ մեղքը մի բարձրաստիճան գեներալի վրա գցել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել