Hraparak.am-ը գրում է.

Այսօր ընդդիմության հետ «երկխոսելու պատրաստ» Նիկոլ Փաշինյանի քաղաքական մեծամասնությունը չբարեհաճեց առավոտյան 11-ին ներկայանալ ռազմական դրությունը վերացնելու համար արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ խորհրդի նիստին։

Փոխարենը՝ ժամը 14-ին ներկայացան Աժ կրթության, գիտության մշտական հանձնաժողովում  Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար։

Հիշեցնենք, որ այս նախագծին դեմ է արտահայտվել ողջ ակադեմիական համակարգը։

Հիշեցնենք նաև, որ այդ փոփոխությամբ իշխանությունները ցանկանում են նաև բուհերում ունենալ կառավարելի ռեկտորներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել