Panorama.am-ը գրում է.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համարում է, որ Հայաստանի իշխանությունները խաբել ու մանիպուլացրել են ժողովրդին ու միջազգային հանրությանը՝ ԶՈՒ ԳՇ գեներալների, գնդապետների, կորպուսների հրամանատարների հայտարարությունը որակելով որպես զինված հեղաշրջման փորձ։

«Միջազգային հանրությանն  են նաև ստել ու մանիպուլացրել, որ ստանան աջակցություն միջազգային հանրությունից։ Ուրեմն ռազմական հեղաշրջում նշանակում է, որ զինված ուժերը գնում են ու քաղաքացիական իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, քաղաքացիական իշխանության ներկայացուցիչներին կալանավորում են և զորքեր են հանում փողոցներ։ Հայաստանի Հանրապետությունում անգամ դրա փորձ չի եղել։ Հայաստանի վարչապետը մանիպուլացնում է ԳՇ հայտարարությունը, որպեսզի ի շահ իրեն օգտագործի և փորձի այկս իրավիճակում էլ որոշակի համախոհություն գտնի քաղաքացիների մոտ, ասի՝ տեսեք, զինված ուժերն ուզում են խլել ինձանից իշխանությունը, ես չեմ տալիս, եկեք ինձ պաշտպանեք»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր գործիչը։

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ասաց՝ պատասխանատու կերպով հայտարարում է, զինված ուժերը հեղաշրջման փորձ չեն արել, քրեորեն հետապնդելի արարք, հատկանիշ գոյություն չունի այդ հայտարարություն։

«Եթե լինեն այլ զարգացումներ, ես կտամ գնահատական։ Ես դեմ եմ զինված հեղաշրջմանը, հիմա էլ պնդում եմ, որ դրա փորձ չի էլ եղել։ Եթե զորքերը, տանկերը հանեին փողոց, լիներ զինված հեղաշրջման փորձ, ես կլինեի հակատակ կողմում»,-նշեց Մարուքյանը։

Նա նաև ունի պատասխան, թե ինչու է եղել նման հայտարարություն ԳՇ կողմից։

«Նման հայտարարություն եղել է, քանի որ վարչապետը գլխատում է առանց այն էլ հարվածի տակ եղած զինված ուժերը։ Զինված ուժերում չեն մնացել ու չկան թալանչի գեներալ, կոռումպացված գեներալներ։  Վարչապետը դուրս է եկել իր կողմից ազգային հերոսի, գեներալի, գնդապետի կոչում տված մարդկանց դեմ։ Եթե նրանք վատն էին, չպետք է տար, եթե լավն են, տվել ես կոչումները, ապա փորձ ես անում գլխատել զինված ուժերը, մարդիկ ասում են՝ մի արա նման բան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել