Panorama.am-ը գրում է.

«Հայաստանում, որտեղ բանակը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սկանդալ է առաջացել Երևանի դատարանի կողմից Հայաստանի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն նախկին ղեկավարի և Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար, հայտնի քաղաքագետ և մեդիա-մենեջեր Արա Սաղաթելյանի ձերբակալության կապակցությամբ: Նա մեղադրվում է Facebook-ի որոշ կեղծ հաշիվներ ղեկավարելու մեջ, որոնցից տարածվում էին բացասական տեղեկություններ երկրի ղեկավարության մասին: Միևնույն ժամանակ, ինքը՝ Արա Սաղաթելյանը, նրա պաշտպանական կողմը և ընկերները գործը համարում են իշխանությունների կողմից ամբողջությամբ սարքված»,-այս մասին գրում է ուկրաինական Strana կայքը:

Նշվում է, որ փետրվարի 20-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց Արա Սաղաթելյանի «գլխավորած հանցավոր խմբավորման բացահայտման մասին», որն իբր գործել է Facebook սոցիալական ցանցում` հրապարակելով պետության բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ «զրպարտիչ հաղորդագրություններ»:

Սաղաթելյանը, իբր, այս խմբում ընդգրկել էր իր գործընկեր Կարեն Բեքարյանին, վարորդ Մհեր Ավագյանին, Արամ Սարգսյանին և այլոց: Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք Facebook-ում ստեղծել են Գագիկ Սողոմոնյանի կեղծ հաշիվը:

«Արա Սաղաթելյանի համախոհներն ու ընկերները համարում են, որ մեղադրանքը շինծու է՝ քաղաքական պատճառներով, քանի որ նա չի թաքցրել իր ընդդիմադիր հայացքները երկրի ղեկավարության նկատմամբ: Փաստաբանների խոսքով՝ նա Գագիկ Սողոմոնյանի հաշվում ներգրավված չէ, և հետաքննությունը ներգրավվածության ապացույցներ չունի: Համախոսհները նշում են նաև, որ Սաղաթելյանը տեղեկատվական մեծ աշխատանք է կատարել` ելնելով Հայաստանի շահերից»,-ասվում է նյութում:

Նշվում է, որ փետրվարի 23-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց տեղի ունեցավ ի պաշտպանություն Սաղաթելյանի ակցիա: Շենքի մուտքի առջև ցուցադրվել են Սաղաթելյանի ղեկավարությամբ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի կողմից հրատարակված նյութերը, ներառյալ գրքերը և տարբեր լեզուներով ֆիլմեր Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել