«Պետական պաշտոնյան, այդ թվում՝ պետության ղեկավարը, չի կարող ամեն ինչ իմանալ, բայց նա պետք է այնքան ողջամիտ լինի, որ կարողանա առաջնորդվել ոչ թե սեփական քմահաճույքներով, այլ մասնագետների կարծիքով: Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության, դիվանագիտության, տնտեսության, իրավագիտության, անվտանգության, ռազմական ոլորտներին տիրապետում է զուտ լրագրողական մակարդակով և կարող է այդ թեմաներով հետաքրքիր, հարուստ համեմատություններով և սուր հարցադրումներով հոդվածներ գրել: Բայց երբ ամբողջ պետության (մանավանդ մեր նման փոքր, փխրուն, դեռևս չկայացած պետության) ճակատագիրը քո ձեռքում է, այդ գիտելիքները խիստ անբավարար են, և սեփական ամբիցիաներով ու պատկերացումներով առաջնորդվելը, ինչպես տեսնում եք, կործանարար է:

Բայց ողբերգությունն այն է, որ անգամ կործանումից հետո Փաշինյանն այնքան է տարված իր անձով և իր աթոռով, որ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, և «թավիշին վերջ տալու» մասին է խոսում: Իբր ծեծուջարդով կամ բռնաճնշումներով հնարավոր է այս ճգնաժամը հանգուցալուծել: Պատահական չէ, որ մարտնչող տգիտության և դիլետանտիզմի դեմ ի վերջո ընդվզեցին նաև զինվորականները: Նախ՝ այս իշխանության բոլոր ձախողումներից ամենաշոշափելին ռազմական պարտությունն է, որի գլխավոր պատճառներից կարևորը վարչապետի «նապոլեոնական» հակումներն են. նա իրեն խոշոր զորավարի տեղ էր դրել և պատերազմի ժամանակ, ի հեճուկս ռազմական մասնագետների զգուշացումների, մեկը մեկից «փայլուն» որոշումներ է ընդունել՝ որոշումներ, որոնք շատ դեպքերում հանգեցրել են քաոսի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել