Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 911, 101, 111 կարճ հեռախոսահամարներին»,– ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել