Hraparak.am-ը գրում է․

2020 թվականի նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարական տված Հունան Պողոսյանին այսօր հանդիպեցինք Տերյան փողոցում՝ դեպի Ազատության հրապարակ քայլելիս։ Նրան հարցրինք՝ ի՞նչ կարծիքի է ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ես հանրային համերաշխության կոչ եմ անում, և ձախողված մարդիկ պետք է գնան»,-ասաց Պողոսյանը։

-Նիկոլ Փաշինյանը ձախողվա՞ծ է։

-Ես չեմ կարծում՝ որևէ մեկը կա, որ մտածում է՝ մեր կառավարությւոնը չի ձախողվել։

-Դուք ինչո՞ւ հրաժարական տվեցիք մարզպետի պաշտոնից։

-Ես դրա մասին խոսել եմ, հրաժարական տվեցի նախ՝ որպես գեներալ, հետո արդեն՝ որպես պաշտոնյա,որովհետև հայրենիքի սահմաններն ինձ մոտ մետրերով կամ սանտիմետրերով չեն չափվում։ Ես գիտեմ՝ ինչ է հայրենիքը, ժամանակին ինքս մասնակցել եմ հայրենիքի պաշտպանությանը, սահմանների պաշտպանությանը, քիչ թե շատ արած ունեմ մեր երկրի համար, և ցավով տեսա այն ամենը, ինչ կատարվեց։

-Դուք տեսաք այսօր զինվորականների, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տարածած հայտարարությւոնը, Դուք միանո՞ւմ եք այդ հայտարարությանը՝ որպես գեներալ։

-Իհարկե միանում եմ, ավելին ասեմ, ոչ թե միանում եմ, այլ ցանկացած նման ողջամիտ հայտարարություն, երկրի ներկայով ու ապագայով մտահոգ մարդկանց կարծիքը, կոնկրետ մտահոգություն է։ Էդ տեքստի մեջ, որը շատ հակիրճ էր, մեծ խորություն կար երկրի ապագայով մտահոգ մարդկանց կողմից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել