Armeniasputnik.am-ը գրում է.

Ընդդիմադիր պատգամավորներն իրենց մտագությունն ու մտավախությունը հայտնեցին Հայաստանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի վերաբերյալ։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն են սկսել` քննարկելու երկրում ստեղծված վտանգավոր իրավիճակը։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին հայտնեցին ընդդիմադիր պատգամավորներ Արման Աբովյանն ու Գևորգ Գորգիսյանը։

«Բոլոր պրոցեսները, որ այսօր տեղի են ունենում Հայաստանում, անպայման պետք է բերել այն դաշտ, որ հանկարծ չլինեն բախումներ, ցնցումներ։ Այդ իսկ պատճառով մոտակա ժամերին շտապ արտահերթ նիստ ենք նախաձեռնում»,– ասաց Աբովյանը։

Գորգիսյանը կաևորեց բոլոր գործընթացները քաղաքական հուն տեղափոխելու անհրաժեշտությունը։

«Ստորագրահավաքն արդեն սկսել ենք, տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո արագ կմուտքագրենք ու հուսով ենք` արտահերթ նիստը կկայանա»,– ասաց Գորգիսյանը։

Ընդդիմադիր պատգամավորներն իրենց մտագությունն ու մտավախությունը հայտնեցին Հայաստանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել