Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ եթերում ասաց, որ աշխատանքից ազտել է ՀՀ Զու գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին

«Որոշումներ եմ կայացրել՝ պաշտոնից ազատել ԳՇ պետի առաջին տեղակալին և գլխավոր շտաբի պետին, այսինքն՝ ես թղթերը արդեն ստորագրել եմ, բայց հետևել է Գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը․․․ Օնիկ Գասպարյանը դե յուրե ազատված է աշխատանքից և  նա որպես այդպիսին իրավունք չունի հանդես գալու»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ նոր նշանակումների վերաբերյալ թղթերն արդեն ստորագրել է և դրանց ընթացք է տրվել։  

ՀՀ Սահմանադրության 133-րդ և 139-րդ հոդվածների համաձայն՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը:

Նախագահը կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել վարչապետին: Եթե վարչապետը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել