Hraparak.am-ը գրում է.

Պատերազմի չորրորդ օրը ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը Նիկոլ Փաշինյանին զեկուցած եւ պատերազմը դադարեցնելու հորդորներով հանդես եկած ԳՇ պետը ողջ պատերազմի ընթացքում անհամաձայնություններ է ունեցել երկրի ղեկավարության եւ մարտկան գործողությունները վարող ղեկավարության հետ։ Ողջ պատերազմի ընթացքում այդ հակասությունները խորացել են, իսկ դժգոհությունները՝ կուտակվել։ Իսկ նոյեմբերի 9-ի փաստաղթի ստորագրումից հետոեւ Օնիկ Գասպարյանը եւ  բանակային կորպուսների հրամանատարներիմեծ մասը համարել են, որ պարտության հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որը խայտառակ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրել է միանձնյա։  

Նոյեմբերի 10-ից հետո երկրում ծավալվող ընդդիմադիրների պայքարին զինվորականները համակրել են եւ թաքուն աջակցություն են հայտնել։  Մանավանդ Սյունիքում ծավալվող իրադարձություններին զուգահեռ նրանց համոզմունքը ,որ երկրի քաղաքական իշխանությունը պետությունը տանում է սխալ ճանապարհով ավելի է ամրապնդվել։ 

Դեռեւս դեկտեմբերին Օնիկ Գասպարյանը ուղիղ տեքստով հակադրվել է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ բանակը չի մասնակցելու ներքաղաքական գործընթացներին։ Ավելին, բարձրաստիճան սպաների մի մեծ խումբ անընդհատ սպասել է, որ փողոցային պայքարը կշիկանա եւ ամեն րոպե պատրաստ է եղել միանալու այդ պայքարին։ 

Փետրվարի 20-ի հանրահավաքը, նախօրեին Նիկոլ Փաշինյանի հակառուսական հայտարարությունները ավելի են հասունացրել այդ որոշումը, իսկ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը վերջին կաթիլն է եղել, որից հետո որոշել են իրենց բողոքն արտահայտել հրապարակավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել