Երկրի վրա բազմաթիվ հնագույն իրեր կան, որոնք հազարավոր տարիներ առաջվանից են պահպանվել: Հնագետները մինչ օրս հայտնաբերում են քաղաքների ավերակներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հնում լքվել են: Սակայն, միաժամանակ, կա մի քաղաք, որը 6000 տարեկան է և որում մինչ օրս շարունակում են մարդիկ ապրել:

2019 թ. մասնագետները պարզեցին, որ Իրաքի տարածքում գտնվող Էրբիլ քաղաքում ի սկզբանե պաշտպանական նպատակներով ամրոց են հիմնել, ապա կառուցել տներ, և հենց այդպես էլ կազմավորվել է բնակելի քաղաքը:

Օբյեկտի տարիքը գնահատվում է 6000: Ողջ ընթացքում այստեղ ապրել և շարունակում են ապրել մարդիկ: 1820-ական թվականներին քաղաքում ավելի քան 500 տուն է եղել, իսկ 1995 թ. թիվը նվազել է՝ հասնելով 200-ի՝ ուրբանիզացիայի պատճառով:

Էրբիլը մեծ ու տնտեսական կարևոր նշանակություն ունեցող քաղաք  էր: Այն Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքն է, և հենց այստեղ են գտնվում բազմաթիվ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ: 2007 թ. Էրբիլի պատմական հատվածի բնակիչներին վերաբնակեցրին այլ վայրում, որպեսզի զանգվածային պեղումներ իրականացնեն: Սակայն մի ընտանիքի, այնուամենայնիվ, թողեցին քաղաքում: 2007 թ. ի վեր քաղաքում ապրում է միայն մեկ ընտանիք:

Կան վկայություններ այն մասին, որ քաղաքը տարբեր ժամանակաշրջաններում բնակեցրել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, որոնք քրիստոնեություն էին դավանում: Սակայն հետագայում քաղաքը նվաճել են օսմանցիները:

Պեղումների ընթացքում հայտնաբերված բազմաթիվ հնագույն իրերն են վկայում քաղաքի տարիքի մասին: 2014 թ. պատմական հատվածն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշկութային ժառանգության օբյեկտների ցանկում:

Ի սկզբանե քաղաքը բաժանված է եղել երեք շրջանի. մեկում ապրել են հարուստները, մյուսում՝ միապետները,, երրորդում՝ գյուղացիները: Համարվում է, որ նախկինում ցիտադելը կոչվել է Ուրբիլում, ինչը թարգմանաբար նշաննակում է «Չորս աստված»: Ասորիներն այն դարձրել են Իշտար աստծու երկրպագության վայր: Պարսիկները դրանում «արքայական ճանապարհ» են ներկառուցել, որով քարավանները շարժվում էին դեպի Էգեյան ծով: Մ.թ.ա. 331 թ. քաղաքի համար պայքարում էին Դարիոս III-նն ու Ալեքսանդր Մակեդոնացին: Իրադարձությունը պատմության մեջ է անցել «Գավգամելայի ճակատամարտ» անվանմամբ:

Այսօր քաղաքը տեսարժան վայր է համարվում զբոսաշրջիկների և մեծ հարստություն՝ հնէաբանների համար: Այստեղ շարունակում է բնակվել մեկ ընտանիք, որը հպարտանում է իր հայրենիքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել