Aysor.am-ը գրում է.

Նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի 8-րդ կետի ձևակերպումը հետևյալն է՝ Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում ու բարեփոխումների մեկնարկ, կառավարության այսօրվա նիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե վերջին ամիսներին այս թեմայով ինտենսիվ քննարկումներ են ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների են եկել և, ըստ էության, ձևակերպել են օրակարգ, թե ինչպես ու ինչպիսի ձևաչափերում պետք է իրականացվի ԶՈՒ բարեփոխումը։

Փաշինյանի խոսքով՝ այս գործընթացում մտադիր են էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել Ռուսաստանի հետ։

«Համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ համագործակությունը կդառնա ավելի արդյունավետ։ Հույս ունեմ, որ մինչև ճանապարհային քարտեզի ամփոփման ամսաթիվը մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն մեծ մասը իրականություն կդարձնենք ու գործնականում կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությոնների ի կատար ածումը, որոշումերի իրագործումը», - ասաց Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել