Մեզնից ո՞վ չի հիանում եգիպտական թագուհի Կլեոպատրայի գեղեցկությամբ՝ դիտելով նրան նվիրված ֆիլմերը: Նման երկնային գեղեցկություն հին ժամանակներում ունեցել են նաև մի շարք այլ հայտնի կանայք, որոնց մասին գրել ու երգել են բանաստեղծները:

Կլեոպատրա

 

Իրականում ոչ ոք չգիտի, թե ինչ տեսք է ունեցել Եգիպտոսի թագուհին: Տղամարդկանց առաջին հայացքից գրավող կնոջ հայացքը կազմավորվել է ամբողջությամբ կինեմատոգրաֆիայի ընթացքում: Պատմաբանները մինչ օրս չեն կարողանում գտնել Կլեոպատրայի գեղեցկության վերաբերյալ վկայություններ: Նրա մի քանի արձան գոյություն ունի, որոնք, սակայն, իրարից շատ տարբերվում են: Որոշներում անգամ նա ունի չափազանց երկար քիթ, սուր ծնոտ, անհամաչափ աչքեր:

Միակ բանը, որը հայտնի է պատմագետներին, այն է, որ Կլեոպատրան շատ գրավիչ էր և յուրաքանչյուր տղամարդու հետ յուրովի էր լեզու գտնում: Նա մի քանի լեզու գգիտեր և սրամիտ էր: Կլեոպատրան ձայնի ցածր տեմբր ուներ և ինտուիտիվ կերպով հասկանում էր՝ ինչպես հետաքրքրել զրուցակցին. հենց դրանում էլ նրա գաղտնիքն էր:

Մարգո թագուհի

Եվս մեկ պատմական կերպար, ում անհավանական գեղեցկություն են վերագրում: Խոսքը Մարգարիտա դե Վալուայի մասին է: Հայտնի ֆրանսուհին՝ Մարգո թագուհին, կիրթ ու խելացի կին էր: Գեղեցիկ կանանց ցանկում նրան «ավելացրել է» Ալեքսանդր Դյուման՝ նկարագրելով նրա կյանքն ու հայտնի մարդկանց հետ սիրավեպերը:

Սակայն երբ նայում ենք թագուհու դիմանկարին, նկատում ենք, որ նա ամենևին յուրահատուկ գեղեցկությամբ չի առանձնացել: Իսկ ինչո՞վ էր գրավում բոլոր տղամարդկանց. չէ՞ որ նրա սիրավեպերի մասին պատմությունները հորինված չեն, այլ համապատասխանում են իրականությանը: Ենթադրվում է, որ նա սուր ու գրավիչ լեզու ուներ, ինչպես նաև մեծ դեր է ունեցել բարձր ինտելեկտը:

Եղիսաբեթ Թյուդոր

Այս հայտնի կինը Անգլիան ղեկավարել է այն տարիներին, որոնք համարվում էին երկրի «ոսկե տարիները»Լ Մանուկ հասակից նա տիրապետել է օտար լեզուների և այլ գիտությունների: Իհարկե, Եղիսաբեթը փայլուն կրթություն է ստացել՝ մյուս պալատականների նման: Դեռ վաղ հասակից նա ուներ մեծաթիվ երկրպագուներ: 25 տարեկանում նրա համար պայքարում էին թագավորներ, կոմսեր, սակայն Թյուդորը չէր ցանկանում ամուսնանալ, որպեսզի գահը չկիսի որևէ տղամարդու հետ:

Երբ նայում ենք Եղիսաբեթի դիմանկարին, առաջին հայացքից հիասթափություն է առաջանում, քանի որ գեղեցկությամբ նա չի փայլել: Միաժամանակ, սակայն, ողջ կյանքի ընթացքում թագուհու շուրջ պտտվել են անթիվ երկրպագուներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել