«Դառը, բայց այլընտրանք չունեցող արձանագրումից» մինչև փաստացի հաստատում. Ամուլսարի հանքը կշահագործվի:
Մինչ երեկվա հարցազրույցն արդեն իսկ ակնարկ եղել էր, որ Ամուլսարի հանքը կշահագործվի:
Հիշեցնեմ՝ խոսքը վերաբերում է Շրջակա միջավայրի նախարարություն կատարած այցի ընթացքում Փաշինյանի եզրակացությանը, որ «բնական պաշարների խելամիտ օգտագործումը դառը, բայց այլընտրանք չունեցող արձանագրում է»:
Այսօր արդեն հանքի շահագործմանը խնդիրը պարզ է:
Մնում է միայն հասկանալ՝ ի՞նչ շահեց Հայաստանը Ամուլսարի հետ կապված տարիներով ստեղծված անորոշությունից, եթե ոչ միայն մեծ հարվածը ՀՀ ներդրումային գրավչությանը, և կարո՞ղ է հանկարծ ստացվել այնպես, որ Հայաստանն ավելի քան երբևէ մեծացնի հանքարդյունաբերության ծավալները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել