Hraparak.am-ը գրում է.

«Հրապարակի» աղբյուրների համաձայն՝ այսօր ժամը 16։00-ին նախագահական նստավայրում՝ Բաղրամյան 26-ում, նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպելու է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ։

Հանդիպումը եռակողմ է լինելու, որպես երրորդ կողմ մասնակցելու է նաև Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ 

Քննարկվելու են գերիների վերադարձի և պետական սահմանների դեմարկացիայի, ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերը։ 

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը դեռ հունվարին Միացյալ Թագավորությունում վարակվել էր կորոնավիրուսով և երկարատև բուժում էր ստանում այնտեղ, այնուհետև՝ Հայաստանում։

Ենթադրվում է, որ նախագահը վերադարձել բնականոն աշխատանքի կորոնավիրուսից վերջնական բուժվելուց հետո։ Առաջին հանդիպումներից մեկն էլ Մուրադովի հետ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել